Աննա Հակոբյանը Մոսկվայում հանդիպել է ադրբեջանական դիվանագիտական պետհամարանիշով մեքենայով մի կնոջ հետ. Mediaport
Աննա Հակոբյանը Մոսկվայում հանդիպել է ադրբեջանական դիվանագիտական պետհամարանիշով մեքենայով մի կնոջ հետ
Աննա Հակոբյանը Մոսկվայում գաղտնի հանդիպել է մի կնոջ հետ, որը եղել է ՌԴ դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ՝ ադրբեջանական դիվանագիտական պետհամարանիշով մեքենայով: Այս մասին հայտնում է Mediaport թելեգրամ-ալիքը:
Հանդիպումը տեղի է ունեցել Ռուբլյովո-Ուսպենսկոյե մայրուղու վրա գտնվող «Царская охота» ռեստորանում:
Նշենք, որ Mediaport-ը մոտ մեկ շաբաթ առաջ հաղորդել է, որ Նիկոլ Փաշինյանի կնոջ և երեխաների՝ Մոսկվա մեկնելու պատճառը ՌԴ քաղաքացիություն ստանալն է։ Այսօր էլ հայտնի դարձավ, որ Փաշինյանները պատրաստվում են առանձնատուն ձեռք բերել Մոսկվայի էլիտար թաղամասերից մեկում։
Հատկանշական է, որ ի հեճուկս բազմաթիվ փաստերին ու ռուսական կողմի հաստատումներին, Հայաստանի իշխանությունը շարունակում է լռել։