Աննա Հակոբյանը հանդիպել է «1990-94թթ. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների աջակցություն» ՀԿ-ի անդամներին
Նոյեմբերի 20-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է «1990-94թթ. Գայանե Սահակյանի ժամանակ զոհվածների ընտանիքների աջակցություն» հասարակական կազմակերպության անդամների հետ:
Հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Սահակյանը ներկայացրել է կառույցի հիմնական գործունեությունն ու ծրագրերը: Գայանե Սահակյանը շեշտել է, որ ներկա դրությամբ հասարակական կազմակերպության անդամ են համարվում ավելի քան 1000 զոհված ազատամարտիկների ծնողներ և այրիներ: «1990-94 թթ զոհվածների ընտանիքների անդամները բազմաթիվ դժվարություններ ունեն:
Նրանցից շատերն ապահովված չեն բնակարանով, շատերն ունեն աշխատանքի տեղավորման, սոցիալական, առողջապահական և այլ խնդիրներ, իսկ տրամադրվող թոշակն ու նպաստը բավարար չեն»,- ասել է Գայանե Սահակյանը՝ հավելելով, որ մեծ հույսեր են կապում նոր կառավարության հետ և լիահույս են, որ բարձրացված հարցերը ստանալու են լուծում:
Աննա Հակոբյանն էլ հավաստիացրել է, որ անհնարին ոչինչ չկա, սակայն խորհուրդ է տվել աշխատել ճիշտ ուղղությամբ:
Առավել մանրամասն՝ 168.am