Մամուլ

Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվեցին

Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվեցին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվեցին: Որոշումը քիչ առաջ հրապարակեց Բարձրագույն դատական խորհուրդը:

ԲԴԽ-ին միջնորդությունը ներկայացրել էր Արդարադատության նախարարությունը՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Աննա Դանիբեկյանին:

Նախարարության գնահատմամբ՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից հանցանքի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Կիսվել