Ազատ խոսք

Աննա Դանիբեկյանը ակնհայտ կանխակալ և կողմնակալ վարքագիծ է դրսևորում․ Արամ Վարդևանյան

Աննա Դանիբեկյանը ակնհայտ կանխակալ և կողմնակալ վարքագիծ է դրսևորում․ Արամ Վարդևանյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմից Արամ Վարդևանյանը։

«Քանի որ դատական նիստի ընթացքում նախագահող դատավորը ինձ պարզ չէ ինչ իրավական հիմքով հնարավորություն չտվեց դիրքորոշումս արտահայտեմ պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումի վերաբերյալ, այն ներկայացնում եմ այս ձևաչափով.

Այսօր բոլորս պարզեցինք, որ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ նիստերի դահլիճում ոչ միայն կարելի է վիրավորական արտահայտություններ կատարել, այլ նաև սպառնալիք հնչեցնել:

Ավելին ըստ Դանիբեկյանի նման գործողությունները ոչ մի իրավական հետևանք չեն ենթադրում:

Շատ ճիշտ է արել Միհրան Պողոսյանը, որ չի մասնակցել այսօրվա «դատական» նիստին: Դատական նիստի էությունը՝ մրակցությունն է և բնականաբար կարգի պահպանումը, որը ՊԱՐՏԱՎՈՐ է ապահովել դատավորը:

Արդեն քանիցս նկատում ենք, որ Ա. Դանիբեկյանը խրոխտ ձայնով արձագանքում է բացառապես պաշտպանական կողմի հայտարարություններին, իսկ մեղադրանքի, տուժող կողմին ծայրահեղ զգուշավորությամբ կամ առհասարակ չի արձագանքում, թեկուզ դրանից տուժում է դատական նիստը, մրակցությունը, հնչում են սպառնալիքներ և այլն:

Չեմ կարող նաև չնշել «բացառիկ» մեկ այլ դրսևորում. դատավորին իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում մեղադրանքի կողմում հանդես եկող դատախազները՝ կրկին չնկատելով սպառնալիքները, հորդորելով պաշտապանական կողմին նիստի կարգը պահպանել և նման այլ մտքեր, երբ հենց այդ դատախազներից մեկը նույն նիստերի դահլիճում դիմելով գործով պաշտպանի ԲԱՌԱՑԻՈՐԵՆ ասել էր «Կկտրեմ ձենդ՝ չես մոռանա»:

Բայց այս դեպքում ևս պետք չէ կենտրոնանալ միայն դատախազի հայտարարության վրա, այլ կրկին՝ ինչ գործողություն ձեռնարկեց այդ պահին նիստը նախագոհող Ա. Դանիբեկյանը…պարզապես լքեց նիստերի դահլիճը:

Այս ամենը ուղղակի ակնհայտորեն հաստատում է այն, ինչի մասին բազմիցս նշել եմ. 1) չկա օրենքի հիման վրա ստեղծված դատարան և 2) դատավորը ակնհայտ կանխակալ և կողմնակալ վարքագիծ է դրսևորում»:

Կիսվել