Աննա բաջի, տոլման մերն է, բայց թող անուշ լինի․ ադրբեջանցին գովաբանում է Աննա Հակոբյանին (ֆոտո)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կինը՝ Աննա Հակոբյանը, այսօր՝ օգոստոսի 9-ին, ֆեյսբուքյան և տիկտոկյան իրենց էջերում տեսանյութ են տեղադրել, որտեղ Փաշինյանը գնումներ կատարած գալիս է, Աննա Հակոբյանն էլ սկսում է տարբեր ուտեստներ պատրաստել։
Տեսանյութում երևում է, որ Աննա Հակոբյանը պատրաստում է հայկական դոլմա, խաշլամա, ձվածեղ և այլ ուտեստներ։
Փաշինյանի և կնոջ մասնակցությամբ այս տեսանյութը, ինչպես միշտ, բուռն քննադատության տեղիք է տվել։
Oragir.news-ը ներկայացնում է Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջի տեսանյութի տակ օգտատերերի մեկնաբանությունները։
«Մեկ ա, նույն չտես բոմժն եք»։
Մեկ ուրիշն էլ գրել է․ «Շոուն շարունակվում է»։
Ուշագրավ է, սակայն, որ Հակոբյանի տեղադրած տեսանյութի տակ ադրբեջանցիներն էլ են մեկնաբանություններ գրում։
Օրինակ՝ ադրբեջանցի օգտատեր Էմին Բախըշովը գրել է․ «Աննա բաջի, տոլման մերն է, բայց թող անուշ լինի։ Փաշինյանի հետ անվտանգ եղեք»։
Մեկ այլ ադրբեջանցի օգտատեր էլ՝ Ազեր Ռեհիմովը, ի տարբերություն իր ազգականի՝ կշտամբել է Հակոբյանին։ Նա մասնավորապես գրել է․
«Այս կինը ոնց որ միտումնավոր վնասում է սովից մեռնող հայերին։ Երևանում հայ չի մնացել, իսկ դուք ձեր ուտելիքն եք գովազդում»։