Աննախադեպ ճնշումներից խոսում է մի մարդ, ում հայրը մայրաքաղաքի կենտրոնում իրագործեց ժողովրդի սպանդը
Աննախադեպ ճնշումներից խոսում է մի մարդ, ում հայրը մայրաքաղաքի կենտրոնում իրագործեց ժողովրդի սպանդը։ Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երկրի էն միակ ալբանացի տղամարդու որդին բողոքել է, թե աննախադեպ ճնշումներ են գործադրում դատարանի վրա: Թե ասա, որ էդ «աննախադեպ ճնշումներ» լինեին, բա հորդ ինչի համար էին մի քանի անգամ բռնում ու բաց թողում:
Աննախադեպ ճնշումներից խոսում է մի մարդ, ում հայրը ժամանակին զավթել է երկրում իշխանությունն ու բռնաբարել սահմանադրությունը, ում հայրը մայրաքաղաքի կենտրոնում կազմակերպեց ու իրագործեց ժողովրդի սպանդը, ով բանակն ու զորքը հանեց ժողովրդի դեմ՝ թուրքի դեմ անտեր թողնելով սահմանները, ով կոծկեց «ուչաստկովիի» գործ դարձած հոկտեմբերի 27-ը…
Հիշելով «միակ տղամարդու» «փառապանծ» անցյալը՝ ուզում ես ասել՝ «ՎԱՅ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՃՆՇԵՄ ՁԵԶ, ՀԱ…»»: