Անձրևի և քամու հետևանքով Երևանում երթևեկությունը կաթվածահար է
Անձրևի և քամու հետևանքով Երևանում երթևեկությունը կաթվածահար է
Այսօր հորդառատ անձրևի հետևանքով` ջրհեղեղ է առաջացրել, նույնիսկ ավտոմեքենաներ են մնացել ջրի տակ:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 21։30-ից ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մի շարք ահազանգեր են ստացվել հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ․ մասնավորապես՝ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում էլ․լարերի կարճ միացման, սելավատարերի և դիտահորերի խցանման, ջրալցումների վերաբերյալ։
Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ըստ առաջնահերթության սպասարկում են գրանցված դեպքերը։