Անհրաժեշտության դեպքում ԱԱԾ-ն ինֆորմացիան կտրամադրի. Գրիգորյանը՝ Սիմոնյանի Բաքու այցի մասին
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փակագծեր չի բացել ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի Բաքու այցի վերաբերյալ։
«Անհրաժեշտության դեպքում ԱԱԾ-ն ամբողջ ինֆորմացիան կտրամադրի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գրիգորյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ինքն էլ այցելի Բաքու, ՀՀ ԱԽ քարտուղարն արձագանքել է. «Այդպիսի որևէ քննարկում չկա»։
Հիշեցնենք՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Ադրբեջան։
Հաղորդագրության համաձայն՝ պատվիրակությունը սեպտեմբերի 19-21-ը մասնակցելու էր Բաքվում կայանալիք «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»: