Մամուլ

Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ․ Իվետա Տոնոյան

Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ․ Իվետա Տոնոյան

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ տարվող կեղտոտ ու էժանագին վարկաբեկման գործընթացները մեղմ ասած մտահոգիչ ու անհանգստացնող են:

Որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ ու որպես հայ՝ սրտի ցավով եմ հետևում, թե ինչպես է փորձ արվում ցեխ շպրտել եկեղեցու ներկայացուցիչների հեղինակության, կենսագրության ու անցած ճանապարհի վրա, բայց դրանք ուղղակի փորձեր են՝ ոչ ավելին:

Մի կողմ թողնելով առանձին անձերի հետ կապված վերապահումները՝ անկեղծորեն պետք է ասեմ, որ անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ:

Պետք է հստակորեն հասկանալ, որ այս գործընթացը որևէ լավ բանի չի հանգեցնելու, քանզի ազգային արժեքների, ցանկացած հայկականի ու ազգայինի դեմ պայքարը դատապարտված է անհաջողության: Առանց այն էլ պայթյունավտանգ ու երերուն այս ժամանակահատվածում թշնամանքի, ատելության ու անհանդուրժողականության գեներացման բոլոր դրսևորումները կարող են ճակատագրական լինել»:

Կիսվել