ՄամուլՏեսանյութ

Անհետ որոնվող տղամարդու մարմինը փրկարարներն ու պարեկները հայտնաբերել են Դեբեդ գետի ափին

Անհետ որոնվող տղամարդու մարմինը փրկարարներն ու պարեկները հայտնաբերել են Դեբեդ գետի ափին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 24-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանութան գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր- Ալավերդի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» հարևանությամբ՝ Դեբեդ գետի մոտ, ավտոմեքենա է ընկել, որի մեջ կա դի։

Փրկարարները մեծ դժվարությամբ գետի մոտ հայտնված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի մոտից մահացածի մարմինը պատգարակով դժվարանցանելի ճանապարհով հատուկ ճոպաններով մոտեցրել են դիատարին։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Ավետիք Գ.-ն էր, ում փետրվարի 19-ից նրա հարազատներն ու ընկերները, ապա Լոռու մարզի ոստիկանները, պարեկներն ու փրկարարները որոնում էին։