Մամուլ

Անհետ կորած 40-ամյա Գայանեն հայտնաբերվել է

ՆԳՆ-ն հաղորդում է, որ անհետ կորած Գայանե Ջումանովան հայտնաբերվել է։

Այսօր ավելի վաղ ՆԳՆ-ն հաղորդել էր 1986 թ. ծնված Գայանե Ջումանովայի անհետ կորելու մասին:

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Գայանե Ջումանովան հայտնաբերվել է։