Անհետ կորած 15-ամյա աղջիկը մոլորվել է, ծաղիկներ հավաքել․ հայտնի է մահվան պատճառը
Անհետ կորած 15-ամյա աղջիկը մոլորվել է, ծաղիկներ հավաքել․ հայտնի է մահվան պատճառը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա էր կորել, ով տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ:
Վերջինիս դին երեկ գտնվել է Կուտական գյուղից դեպի Կախակն գյուղի հարակից տարածքի սարալանջն ընկած հատվածում։
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան։ Նախնական վարկածով երեխան տանից դուրս է եկել, մոլորվել է, ծաղիկներ է հավաքել, քանի որ դիակի կողքը ծաղիկներ կան հավաքած, գիշերը հորդառատ անձրև է եկել, երեխան, հավանաբար, մահացել է անձրևից ու վախից։
Ծնողներին արդեն տեղյակ են, իսկ աղջնակի եղբայրը, ով 16 տարեկան է, փրկարարների հետ մասնակցում էր որոնողական աշխատանքներին և անձամբ է դին տեսել։
Նշենք՝ ընտանիքը սոցիալական խնդիր ունի, ապրում են գյուղի աշխատանքով, աղջնակը մեկ եղբայր ունի։