Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է
Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է
Հուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրն իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։
Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել ծնողներին։
ՆԳՆ ոստիկանություն