ՄամուլՏեսանյութ

Անհեթեթություններ էին հնչում, բայց մենք ցույց տվեցինք ազգայինի մեր ընկալումը․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Անհեթեթություններ էին հնչում, բայց մենք ցույց տվեցինք ազգայինի մեր ընկալումը․ Նիկոլ Փաշինյան

Այս մասին այսօր՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ մենք հայտարարում էինք, որ պետք է ներողություն խնդրելով, կսկիծով, ինքներս մեզ դատափետելով  փակենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհները, շատ կոնկրետ շրջանակներից եղան շատ կոնկրետ մեկնաբանություններ, ինչպես եւ կարելի էր սպասել, որ ահա, այս ապազգային, պրոթուրքական իշխանությունը հատուկ փակում է Ծիծեռնակաբերդը, որպեսզի մոռացության մատնի Ցեղասպանության պատմությունը եւ այլն:

Այդպիսի անհեթեթություններ էին հնչում, բայց մենք ցույց տվեցինք ազգայինի մեր ընկալումը եւ այո, հակադրեցինք այդ ընկալումը այն հին ընկալումներին, որոնք ես անվանում եմ ատկատային ընկալումներ, որովհետեւ ոմանք նաեւ չեն խորշել ազգային միջոցառումների տակ որոշակի ատկատներ ապահովել:

Մենք ցույց տվեցինք կոնտրաստը ազգային ինքնության մեր ընկալման: Մենք ցույց տվեցինք իշխանության, մեր կառավարության, հեղափոխության գաղափարախոսության ընկալումը, ազգայինի, հայի տեսակի, հայի կերպարի:

Այո, մենք այդ ընկալումը հակադրում ենք մինչ այժմ եղած շատ ընկալումներին: Սա է ապրիլի 24-ի միջոցառումների ամենակարեւոր խորհուրդը:

Մենք ասում ենք, որ ազգային-ազգային ասելով ազգին թշվառացրել են, ազգին թալանել են եւ դա արել են ազգային ամենաբարձր կարգախոսների ներքո:

Ես չեմ հավատում այն մարդկանց, որոնք ազգային կարգախոսների ներքո, այդ թվում շահարկելով թեկուզ ընդունելի, ազգին մատուցած իրենց մի շարք ծառայություններ, դա համարել են լեգիտիմություն ազգին նվաստացնելու, ազգին թալանելու, միլիոններ, միլիարդներ վաստակելու, փողեր լվանալու»։

Տեսանյութը ստորև

Կիսվել