Փարիզի մետրոյում տղամարդը դանակով հարձակվել և վիրավորել է երեք կանանց։
Այս մասին հայտնել է Le Parisien թերթը։
Ըստ թերթի՝ կասկածյալը փախել է դեպքի վայրից։
Տուժածներին արագորեն ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։
Վնասվածքների ծանրությունն ու աստիճանը հայտնի չեն։