Մամուլ

Անհայտ որոնվող 19-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է Ջրվեժ գյուղի գերեզմանատանը. գտնվել է երկտող՝ ուղղված իրեն հարազատ մարդկանց

Անհայտ որոնվող 19-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է Ջրվեժ գյուղի գերեզմանատանը. գտնվել է երկտող՝ ուղղված իրեն հարազատ մարդկանց

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության տարածքային բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 2-ին Ջրվեժ գյուղի վերջնամասում գտնվող գերեզմանատանը 19-ամյա Սալիմ Դ.-ի դիակի հայտնաբերման փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա օգոստոսի 28-ին Սալիմ Դ.-ի հարազատները դիմել էին ոստիկանություն և հայտնել, որ նա դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել:

Նրան հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության տարածքային բաժնում սկսել էին որոնողական աշխատանքներ: Սեպտեմբերի 2-ին նշված գերեզմանոցի ցանկապատերի միջնամասում հայտնաբերվում է Սալիմ Դ.-ի դին՝ խիստ նեխած, քայքայված, կրծքավանդակի, պարանոցի և գլխի շրջանի հյուսվածքները մերկացած վիճակում:

shtap ognutyun ain

Դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզի ոստիկանապետը, տարածքային բաժնի պետն ու ավագ հետաքննիչը: Ժամանել են նաև փորձաքրեագետն ու դատաբժիշկը:

Ոստիկանները դեպքի վայրի զննության ժամանակ դիակի հարակից տարածքում հայտնաբերել են տետրի թերթի վրա ռուսերեն լեզվով երկտող.

«Ինձ հարազատ մարդիկ, իմ մահը, դա իմ գիտակցված ընտրությունն է, իմ ընտրության վրա ոչինչ և ոչ ոք չի ազդել, ինձ այլևս որևէ տեղ և երբևէ չի լինի»:

Կիսվել