Մամուլ

Անհայտ կորած համարվող տղամարդու դին հայտնաբերվել է ծառից կախված

Անհայտ կորած համարվող տղամարդու դին հայտնաբերվել է ծառից կախված

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել Տավուշի մարզի բնակիչ Ա․ Ս․-ից, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 13։30-ի սահմաններում իր խոշոր եղջրավոր անասուններին արածեցնելիս է եղել Դիլիջան խոշորացված համայնքի Թբիլիսյան խճուղու վրա գտնվող «Նիրվանա» կոչվող հյուրանոցային համալիրի հարակից տարածքում, որտեղ գնացքի գծերի հարևանությամբ տղամարդու կախված դի է հայտնաբերել։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ազատյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռաֆաելյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քնիչները նշված վայրում ծառից պարանով կախված վիճակում հայտնաբերել են Երևանի բնակիչ 79-ամյա Ռ․ Գ․-ի դին։

Արտաքին զննությամբ՝ բժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել