Անկեղծորեն ապշել եմ՝ տեսնելով քո զսպվածությունը, երբ անգամ հայրդ բանտարկված էր
Անկեղծորեն ապշել եմ՝ տեսնելով քո զսպվածությունը, երբ անգամ հայրդ բանտարկված էր
Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել
«Շնորհավոր տարեդարձդ, Գայանե ջան։
Անկեղծորեն ապշել եմ՝ տեսնելով քո զսպվածությունը, երբ անգամ հայրդ բանտարկված էր (իսկ էդ փուլում շատերը զայրույթը, մեղմ ասած, վիրավորանքներով էին կարողանում արտահայտել):
Ցանկացած ծնողի համար երջանկություն է, երբ իր զավակը, առավել եւս՝ դուստրը լպիրշ չէ, անդաստիարակ չէ, ազատությունն էլ սանձարձակության հետ չի նույնացնում։
Բացառիկ համեստ ու անսահման հավասարակշռված մարդ: Չեմ չափազանցնում, ապացույցը միայն այն, թե քանիսն է իմացել քո գոյության մասին, երբ հայրդ նախագահ էր:
Երջանիկ եղիր, բարի աղջիկ»։