Անկարայում Փաշինյանն ու Ալիևը կարճատև զրույց են ունեցել
Անկարայում Փաշինյանն ու Ալիևը կարճատև զրույց են ունեցել
Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կարճատև հանդիպումը։ Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը։
Հեռուստաընկերության տվյալներով՝ Փաշինյանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցեր և մտադիր են հաջորդ շաբաթ նոր հանդիպում կազմակերպել։
Հանդիպմանը մասնակցել է Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը։