Աշխարհ

Անկարայում գանձագողերը ավերել են հայկական գերեզմանատունը

Անկարայում գանձագողերը ավերել են հայկական գերեզմանատունը

Թուրքիայում Անկարայի նահանգի Սթանոզ շրջանում գտնվող հին հայկական գերեզմանատունը շարունակում է ենթարկվել ազգայնականների ու գանձագողերի հարձակումներին: Այս մասին հայտնում է «Ակօսը»:

Ավելի վաղ այդ մասին ահազանգել էր նաև Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի հայազգի անդամ Մուրադ Մըհչըն:

Կան փաստեր, որոնց համաձայն որոշ գերեզմանաքարեր հեռացվել են տարածքից հենց շրջկենտրոնի ղեկավարության անմիջական միջամտությամբ: Հայտնի է, որ գերեզմանատան տարածքը պատկանում է «Սուրբ Փրկիչ և Քառսուն մանուկ» հիմնադրամին:

Կիսվել