Աշխարհ

Անկարայում բացվել է ԱԹՍ-ների սերիական արտադրության նոր գործարան

Անկարայում բացվել է ԱԹՍ-ների սերիական արտադրության նոր գործարան

Թուրքական Lapis Havacılık ռազմարդյունաբերական ընկերությունը Անկարայում բացել է անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրության (ԱԹՍ) գործարան։

Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ «Lapis Havacılık»-ը ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվում է 2015-ից ի վեր։ Ընկերությունը զբաղվում է նաև ԱԹՍ-ների մոդիֆիկացմամբ։ 

dron

Ընկերության տնօրեն Օսման Սևգին նշել է, որ ընկերությունը 2015-ին արտադրում էր սահմանափակ քանակով ԱԹՍ-ներ, սակայն այսօր ի զորու է ԱԹՍ-ների սերիական արտադրություն սկսել։ 

Նա նշել է, որ առաջին հերթին իրենք նպատակ ունեն սերիական արտադրության դնել  Lap 60 ուղղաթիռանման անօդաչու թռչող սարքերը։  Վերջիններիս բաղադրիչները արտադրվելու են միայն Թուրքիայում։ 

Կիսվել