Աշխարհ

Անկարայում ավտոբուս է վթարվել. կա 11 զոհ, 24 վիրավոր

Անկարայում ավտոբուսի հետ վթարի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ 24-ը, գրում են թուրքական ԶԼՄ-ները։

Ուղևորատար ավտոբուսը կորցրել է կառավարումը և բախվել էստակադայի պատին։

«Անկարայի Փոլաթլի թաղամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել և վիրավորվել»,- գրում է գործակալությունը։

avtobus ankara vtar

Դեպքի վայր են ժամանել շտապօգնության և հրշեջ-փրկարարների մի քանի մեքենաներ, ճանապարհի հատվածը փակ է եղել երթեւեկության համար։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը կարող էր լինել արգելակման համակարգի անսարքությունը կամ վարորդի ղեկին քնելը։

Կիսվել