Աշխարհ

Անկարայից Տրապիզոն ուղևորվող թուրքական օդանավը վերջին պահին փրկվել է կործանումից (լուսանկարներ)

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից Տրապիզոն ուղևորվող Pegasus ավիաընկերության ինքնաթիռը վերջին պահին փրկվել է կործանարար վթարից, այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:

Տրապիզոնի օդանավակայանում վայրէջք կատարող Boeing 737-800  մարդատար օդանավը հանկարծակի դուրս է եկել թռիչքուղու սահմաններից ու մեծ թափով գլորվել դեպի ծովը:

Օդանավը, սակայն, մխրճվել է ափամերձ հողատարածք ու կարողացել խուսափել ջրում հայտնվելուց:

odanav

Օդանավում գտնվող 162 ուղևորները արագ կերպով դուրս են բերվել ներսից, զոհվածներ չկան: 

Տրապիզոնի օդանավակայանը մի քանի ժամով ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը, միջքաղաքային չվերթներ իրականացնող թուրքական օդանավերն այդ ընթացքում ուղղորդվել են դեպի Էրզրումի, Գիրեսունի և Էրզինջանի օդանավակայանններ:

Կիսվել