«Անծուխ Հայաստան» ասելով՝ ինքնաբերաբար մեր հայրենիքին մաղթում եք ընտանիքների ու սերունդների ոչնչացում. Նաիրի Հոխիկյան
Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Անծուխ Հայաստան» նախաձեռնության հեղինակները՝ լինեն հանրային գործիչներ թե պետական բարձր պաշտոնյաներ, պետք է գիտակցեն, որ «ծուխ» բառը գրագետ հայերենում առաջնային կապ չունի ծխախոտի կամ ծխելու հետ:
Ծուխ բառը կապված է նախ ՕՋԱԽԻ, ԸՆՏԱՆԻՔԻ, ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ հետ, հետևաբար երբ ասում եք «անծուխ Հայաստան», ինքնաբերաբար մեր հազարամյակների հայրենիքին մաղթում եք ընտանիքների ու սերունդների ոչնչացում… »