Անի Քոչարը սպասում է իր 2-րդ բալիկին
Անի Քոչարը սպասում է իր 2-րդ բալիկին
Անին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ, որոնց կից գրել է.
«Լուրը հայտնելու օրը պատահական ընտրված չէ, ցանկանում եմ ինձ համար փոխել այս օրվա երբեմնի տխուր և մռայլ խորհուրդը:25.05.2018 թվական… սարսափ երազի էր նման:
Հինգ տարի առաջ այս օրը կյանքս գլխիվայր շրջվեց: 25.05.2018թ. սարսափ երազի էր նման: Այդ օրը կյանքս բաժանվեց մինչ և հոտոյի:
Մինչև չարաբաստիկ ախտորոշումը (AML) և դրանից հետո: Թվում էր, թե ամեն բան անդառնալի կորսված է: Սակայն անսասան հավատքը, համառ պայքարն ու երազել չդադարելն օգնեցին անցնելու այդ դաժան փորձությամբ, հաղթահարելու այն ու դառնալու օրինակ հազարավոր մարդկանց համար:
Կյանքը հավերժական տոն չէ, բայց և որևէ պարագայում հանձնվել չկա՛:
Իմ կյանքում նոր լուսավոր էջ եմ բացել և ցանկանում եմ մոռանալ 25.05.2018-ը: 2-րդ գիրքս հատուկ էի խնամքով պահում, կյանքի օրերից էջ առ էջ հավաքում մինչև ինձ համար բաղձալի լուրը լսելը:
Ինձ համար անսահման կարևոր էր, որ գիրքն այնպիսի մի հրաշք լուսավոր կետ պարունակի իրենում, որ կրկին, ոչ թե բառերով, այլ հենց կենդանի օրինակով կյանքեր ու սրտեր փոխի, կարծրատիպեր ու նախապաշարումներ փշրի:
Ողջ փառքը Տիրոջը»: