Անի Զալինյանը Նիդեռլանդներում ընտրվեց խորհրդարանի պատգամավոր
Նիդեռլանդների խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Անի Զալինյանը ստացել է պատգամավորական մանդատ՝ դառնալով առաջին հայ ներկայացուցիչը Նիդեռլանդների խորհրդարանում։ Այս մասին հայտնում է «Նիդեռլանդական օրագիր» կայքը։
Անի Զալինյանն առաջադրվել էր GroenLinks-PvdA դաշինքի կողմից։ Նրա ընտրվելը խորհրդանշում է ազգային բազմազանության և ներգրավվածության կարևոր առաջընթաց Նիդեռլանդների քաղաքական դաշտում։
Խորհրդարանական ընտրությունները Նիդեռլանդներում կայացել էին հոկտեմբերի 29-ին։ Ըստ նախնական տվյալների՝ ընտրություններում հաղթանակ է տարել «Դեմոկրատներ 66» կուսակցությունը։
«Դեմոկրատներ 66»-ը կստանա խորհրդարանի 150 տեղերից 27-ը։
Ծայրահեղ աջակողմյան «Ազատություն» կուսակցությունը որը մի քանի տասնորդական տոկոսով քիչ ձայն է հավաքել, արդյունքում նույնպես պետք է ստանա 27 տեղ։ Երրորդ տեղը զբաղեցնում է աջ-լիբերալ Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը, որը կստանա 22 մանդատ։
GroenLinks-PvdA դաշինքը, որով Անի Զեյնալյանը պատգամավորի մանդատ է ստացել, խորհրդարանում կունենա 20 տեղ։ Նախորդ ընտրությունների արդյունքներով դաշինքը Նիդեռլանդների խորհրդարանում 25 տեղ ուներ։



