Անթալիայում գրանցվել է 4․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
Անթալիայում գրանցվել է 4․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
Ներկայիս Թուրքիայի հարավային Անթալիա նահանգի Քուլուջ շրջանում 4․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, փոխանցում է Ermenihaber-ը։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է սեպտեմբերի 7-ին` տեղական ժամանակով 14։14-ին։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 26.02 կմ խորության վրա։
Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի գնահատմամբ երկրաշարժը եղել է 4․2 բալ։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան