Աշխարհ

Անթալիայում անտառային հրդեհներ են

Թուրքիայի Անթալիա նահանգի Դոշեմելաթը շրջանում անտառային հրդեհ է բռնկվել։

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Քարավելիեր բնակավայրից մոտ 200 մետր հեռավորության վրա և սկսկել է տարածվել  քամու ազդեցությամբ։

Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարարական ջոկատներ: Նշվում է, որ տեղանքի դժվարանցանելի, խորդուբորդ ու քարքարոտ լինելու պատճառով հրդեհաշիջման աշխատանքները բավականին բարդ են ընթանում։ Բացի տեղանքի դժվարանցանելիությունից հրդեհի տարածմանը նպաստում է նաև քամին։ 

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Դելիկյոյ շրջանում մի քանի տների բնակիչներ տարհանվել են, կա 3 զոհ։

Կիսվել