ԺամանցՇոու-բիզնես

Ինչ է հայտնի Ալեն Սիմոնյանի նշանածի՝ Անելյա Գուբրյանի մասին

Oragir.news-ը գրում է․ Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշանադրվել է մոդել և դերասանուհի Անելյա Գուբրյանի հետ:

Ներկայացնում ենք մի քանի փաստ Անելյայի մասին։ Անելյա Գուբրյանը 26 տարեկան է․ ծնվել է սեպտեմբերի 2-ին Երևանում։ Նրա հասակը՝ 184 սմ, ապահովել է նկատելի պահանջարկ մոդելային ոլորտում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

Լայն հանրությանը նա հայտնի դարձավ՝ մարմնավորելով Անիի կերպարը «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում։ Թեև կերպարը սիրվեց հեռուստադիտողի կողմից, սերիալից հետո Անելյան դերասանական ակտիվ գործունեություն չի ծավալել՝ կենտրոնանալով մոդելային կարիերայի վրա։

aneta gubryan

Նա դեռ պատանի տարիքից է մոդելային ոլորտում և համագործակցել է մի շարք հայկական բրենդների ու դիզայներների հետ, այդ թվում՝ Kivera Naynomis-ի։ Բարձր հասակն ու յուրահատուկ դիմագծերը նրան դարձրել են տարբեր ֆոտոշարքերի և ցուցադրությունների դեմք։

Ի տարբերություն շատ հանրային դեմքերի՝ Անելյան սոցիալական հարթակներում ակտիվ չէ և չունի իր անունով պաշտոնական էջեր։ Նրա խոսքով՝ սա գիտակցված ընտրություն է․ նա նախընտրում է անձնական կյանքը չհանրայնացնել և խուսափել ավելորդ ուշադրությունից։

gubryan

Հարցազրույցներից մեկում Անելյան նշել է, որ սիրում է համեղ ուտել և լավ ծանոթ է տարբեր երկրների խոհանոցներին։

Երեք տարի աշխատելով ռեստորանային ոլորտում՝ նա ծանոթացել է մեքսիկական, թաիլանդական, վիետնամական և իտալական խոհանոցներին, սակայն, իր խոսքով, ինքը տանը հիմնականում չի պատրաստում՝ այդ պարտականությունը վստահելով մայրիկին ու տատիկներին։

anelya gubryan 2
Կիսվեք ձեր էջում