Անդրեն ունի սրտի խնդիր, եկեք սպասենք դատարանի վճռին. Արա Կազարյան
Հաղորդավար Արա Կազարյանը իր էջում անդրադարձել է երգիչ Անդրեի մասին վերջին շրջանում կատարվող լուրերին։
«Ժողովուրդ, անմեղության կանխավարկածի մասին լսե՞լ եք: ԱՄՆ ում դատը չի սկսվել, չկա դատարանի վճիռ, ասեմ ավելին դատավորը թույլ ա տվե, Անդրեն պարբերաբար հանդիպել երեխայի հետ, դատավորի թույլտվությամբ Անդրեն լքել ա ԱՄՆ -ն և հիմա գտնվում ա Երևանում։
Կարո՞ղ ենք ազգովի սպասել դատարանի վճռին, որն ի դեպ ԱՄՆ ում ա լինելու և որևէ մեկը չի կարող մտածել, որ կանխակալ կլինի, քանզի այստեղ շատ ավելի խիստ են մոտենում այն մարդկանց ովքեր հանրային են։ Սպասենք ու չթունավորենք մարդու, արտիստի, հայի, մեր հայրենակցի կյանքը…
Ի դեպ ես ինքս դեմ եմ ընտանեկան բռնությանը… Եվ դատապարտում եմ ընտանեկան բռնության ցանկացած դրսևորում»։
Մանրամասները՝ ստորև տեսանյութում