Շոու-բիզնեսԺամանց

Անդրեն ծննդյան օրը ներկայացրել է նոր տեսահոլովակ

Երգիչ Անդրեն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը, ինչի առթիվ իր երկրպագուների դատին հանձնել է նոր տեսահոլավակ:

«Այսօր իմ ծննդյան օրն է ու ես ուզում եմ շնորհակալություն ասել ձեզ՝ իմ սիրելի հանդիսատես, որ միշտ իմ կողքին եք և ձեր սիրով միշտ ուժ եք տալիս ինձ։ Իմ ծննդյան օրը ձեզ եմ նվիրում իմ նոր տեսահոլովակն ու երգը` «Սիրո Մետրո»-ն։ Թող այն ջերմացնի ձեր սրտերը։ Սիրում եմ ձեզ շատ», – գրել է Անդրեն: 

Երգի խոսքերի հեղինակը Մհեր Պետրոսյանն է, երաժշտությունը՝ Վարդան Գալստյան, տեսահոլովակի ռեժիսորը Եղիշե Սողոմոնյանն է: 

Երգիչը դարձավ 46 տարեկան։

Ստորև ներկայացնում ենք Անդրեի նոր տեսահոլովակը․