Անդրեի նախկին կինը՝ Անի Օհանյանը, դստեր հետ վերադարձել է Ռուսաստան
Անդրեի նախկին կինը՝ Անի Օհանյանը, դստեր՝ Եվայի հետ ԱՄՆ-ից մեկնել է Ռուսաստան։ Այս մասին Անին գրել է սոց․ հարթակում՝ հրապարակելով շնորհակալական գրառում։
«Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությանը, Երեխաների իրավունքների հարցերով նախագահի հանձնակատար, Պետդումայի պատգամավոր և «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Միխայլովիչ Միրոնովի գործունեության աջակցության վարչությանը և Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը Միացյալ Նահանգներում (ՎԱՇԻՆԳՏՈՆ):
Ձեր շնորհիվ, կյանքիս ամենադժվար պահին, ես և իմ երեխան կարողացանք վերադառնալ տուն»,-գրել է Անին:
Անի Օհանյանը հրապարակել է նոր լուսանկարներ Ռուսաստանից։





