Ազատ խոսքՄամուլ

Անդրանիկ Փիլոյանը միակ պաշտոնյան էր, ով նախարար նշանակվելուց հետո այցելել է Արցախ. Էդգար Ղազարյան

Անդրանիկ Փիլոյանը միակ պաշտոնյան էր, ով նախարար նշանակվելուց հետո այցելել է Արցախ. Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Անդրանիկ Փիլոյանը Նիկոլ Փաշինյանի կառավարությունում միակ պաշտոնյան էր, ով նախարար նշանակվելուց հետո այցելել է Արցախ ու դեռ շարունակում էր պաշտոնավարել։

Մինչ այդ Արցախ աշխատանքային այցերից հետո պաշտոններից հեռացվել էին ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը և ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։

andranik piloyan 2

Պետք է ենթադրել, որ Անդրանիկ Փիլոյանի 2021 թվականի փետրվարի 20-ի Արցախ կատարած այցի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր է իմացել, հակառակ դեպքում՝ ջեռուցման կաթսան կամ մի հատ սրճեփ Փիլոյանի տնից շուտ կհայտնաբերվեր։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո դեռևս ոչ մի անգամ Արցախ չայցելած Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի ապրիլի 6-ին բաց ճակատով կնստի 19 անգամ Արցախում եղած Իլհամ Ալիևի դիմաց` զեկուցելու համար բոլոր հանձնարարականների կատարման ընթացքի մասին»։

Կիսվել