Ազատ խոսք

Անդրադառնում եմ թեմային չորրորդ անգամ, հատուկ անասունների համար, ծամեմ դնեմ բերանները․ Արթուր Դանիելյան

Անդրադառնում եմ թեմային չորրորդ անգամ, հատուկ անասունների համար, ծամեմ դնեմ բերանները․ Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» կուսակցության համահիմնադիր Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է։

«Անդրադառնում եմ թեմային չորրորդ անգամ: Հատուկ անասունների համար, ծամեմ դնեմ բերանները:

Երբ որ սպառումը նվազում է, արտադրողը ստիպված գին ա գցում, որ ապրանքը վրեն չմնա, մանավանդ, եթե խոսքը փչացող ապրանքի մասին ա, ինչպիսին է մթերքը:

Կոնկրետ մսամթերքի շուկայում, երբ գինը սկսում է նվազել, գյուղացիները հակված են մոռթել անասուններին, որ տակ չտան, որտև անասուն պահելը փող արժի: Եթե նրանք վախենան, որ մսի վաճառքի գինը կիջնի իրենց շահութաբերությունից ցածր, նրանք կշտապեն գլխաքանակից ազատվել:

Հենց որ գյուղացիները սկսեցին գլխաքանակից ազատվել, գինը շղթայական ռեակցիայով կտրուկ կիջնի: Շատ կարճ ժամանակահատվածում, օրինակ մսամթերքի շուկայում, կգոյանա դեֆիցիտ, որի արդյունքում գները կտրուկ կբարձրանան վերև, բայց դրանից ոչ մեկ չի շահելու` ոչ գյուղացին, ոչ վերավաճառողը, ոչ էլ առավել ևս սպառողը:

Այսպես ժամանակին ԱՄՆ-ում սկսեց Մեծ Դեպրեսիան, որից հաջողվեց դուրս գալ միայն Երկրորդ Համաշխարհայինի շնորհիվ: Որպեսզի այս կործանարար շղթայական ռեակցայից խուսափել, պետք է գյուղացու վստահեցնել, որ իրենց ապրանքը իրենց վրա չի մնա:

Այսինքն երաշխավորել սպառում` հստակ ֆիքսված գներով: Այլապես ոչ միայն միսը այլ առհասարակ մթերքը կվերանա խանութներից ու շուկաներից: Ընդ որում երաշխավորված գնումները կարող եք իրականացնել 58 միլիոն դոլար կազմող ձեր պարգևավճարներով, Բրջոնիով դժվար երկար ձգեք:

Ինչ կարեցել շարքից հանել եք, էս էլ շարքից հանեք պլստալու ձև չեք ունենալու գոնե, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, ոռներդ շարժեք»:

Կիսվել