Մամուլ

Անգլիական այգում՝ 10 անչափահասների միջև վիճաբանությունը ավարտվել է ծեծկռտուքով

Անգլիական այգում՝ 10 անչափահասների միջև վիճաբանությունը ավարտվել է ծեծկռտուքով

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում խուլիգանություն հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 29-ին, ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները խուլիգանություն կատարելու կասկածանքով Խորենացի փողոցում գործող Անգլիական այգուց ոստիկանւթյան կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քանի երեխաների։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ երեխաներն են Արմավիրի մարզի բնակիչ՝ 17-ամյա Նարեկ Ս-ն, Երևանի բնակիչ՝ 16-ամյա Հայկ Մ-ն, Արմավիրի մարզի բնակիչ՝ 18-ամյա Վոլոդյա Մ-ն, Երևանի բնակիչ՝ 17-ամյա Ռաֆայել Պ-ն, Երևանի բնակիչ՝ 17-ամյա Հրաչ Խ-ն, Երևանի բնակիչ՝ 17-ամյա Անի Չ-ն, և ոստիկանության կենտրոնական բաժին են ներկայացրել Երևանի բնակիչ՝ 15-ամյա Դանիել Հ-ին, Երևանի բնակիչ՝ 14-ամյա Դավիթ Գ-ին, Արարատի մարզի բնակիչ՝ 15-ամյա Արսեն Բ-ին, Երևանի բնակիչ՝ 15-ամյա Սամվել Ս-ին։

vostikanner police

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում նշված վայրում Հրաչ Խ-ն և ոմն Հովո Անի Չ-ին ծաղրելու հարցի շուրջ վիճաբանել են, որի ժամանակ խախտելով հասարակական կարգը՝ հրմշտել, հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով վնասվածք։

Հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Բերման ենթարկված ու ներկայացված անձինք բոլորը բաց են թողնվել։

Կիսվել