Անահիտ Մութաֆյանը գումար է փոխանցել Ռոբերտ Քոչարյանի ազատության համար
Անահիտ Մութաֆյանը գումար է փոխանցել Ռոբերտ Քոչարյանի ազատության համար
Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար Վերաքննիչ քրեական դատարանի դեպոզիտային հաշվին գումար է փոխանցել։
«Ահա ես էլ մասնակցեցի իրավական Հայաստանի կառուցմանը։
Կոչ եմ անում բոլորին, ով ցանկանում է արդարության վերականգնման մի մասնիկը լինել, կարող է միանալ այս նախաձեռնությանը:
Գումարը փոխանցել եմ Վերաքննիչ քրեական դատարան 900023292015 դեպոզիտային հաշվին:
Նշելով նպատակը` Ռոբերտ Քոչարյանի ազատության համար»: