Մամուլ

Անահիտ Մնացականյանի դին հայտնաբերվել է Սևանա լճի ափից մոտ 70 մ հեռավորության վրա

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Հակոբի Մնացականյանի Սևանա լճում խեղդվելու մասին.

«Հունիսի 1-ին, ժամը 12:23-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի ափին գտնվող հյուրանոցի հյուրերից մեկը տևական ժամանակ է բացակայում է, սակայն իրերը տեղում են (ենթադրվում է, որ լճում խեղդվել է)։

Հունիսի 1-3-ը ենթադրյալ տարածքում քաղաքացու որոնողական աշխատանքները իրականացնելու նպատակով ընդգրկվել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ՝ ՄՓՎ պետ փ/ծ գնդապետ Գալստյանի գլխավորությամբ, հատուկ ջրափրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, 3 ջրասուզակ, 9 ջրափրկարար (2 մոտորանավակով) և 17 փրկարար:

anahit mnatsakanyan 2

Որոնողական աշխատանքներն իրականացվել են լճում, հարակից անտառում և հանդամասերում․ կիրառվել են ջրային և օդային հետախուզության միջոցներ՝ ստորջրյա «Гном» սարքավորում և անօդաչու թռչող սարք։

Որոնողական աշխատանքների արդյունքում՝ հունիսի 3-ին, ժամը 11։32-ին ափից մոտ 70 մ հեռավորության և 4 մ խորության վրա հայտնաբերվել է Ա․ Մ․-ի (ծնված 1999 թ․) դին և դուրս բերվել։

Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը»։

Կիսվել