ՄամուլՄշակույթ

Անահիտ աստվածուհու արձանը բերվեց Հայաստան

Հայաստանում են Անահիտ աստվածուհու արձանի գլուխն ու ձեռքը, որոնք պահպանվում են հեղինակավոր Բրիտանական թանգարանում։

Անահիտ աստվածուհուն նվիրված հելլենիստական ժամանակաշրջանի արձանային մասունք, որը հայտնաբերվել է պատմական Փոքր Հայքի տարածքում՝ Գայլ գետի վերին հոսանքի շրջանում գտնվող Սատաղ բնակավայրում (ներկայումս՝ Սադակ, Գյումյուշհանեի մարզ, Թուրքիա)։ Թվագրվում է մ․թ․ա․ 4-2-րդ դարերին։

1873 թվականին հայտնաբերվելուց մեկ տարի անց այն ձեռք է բերվել Բրիտանական թանգարանի կողմից և մինչ օրս պահվում է Միացյալ Թագավորության մայրաքաղաքում։ Այն պահվում է թանգարանի թիվ 22՝ «հունական և հռոմեական հնություններ» վերտառությամբ ցուցասրահում որպես հունական Աֆրոդիտե աստվածուհու կիսանդրի։

Անահիտ աստվածուհու արձանի գլուխն ու ձեռքը

Անահիտ աստվածուհու արձան

Անահիտ աստվածուհու արձանային մասունքը կարևոր իմաստավորում ունի հայկական իրականությունում և խորհրդանշում է նախաքրիստոնեական շրջանի հայոց պատմությունն ու մշակույթը։

Նշենք, որ Անահիտ աստվածուհու բրոնզե գլուխն ու ձեռքը սեպտեմբերի 21-ից կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում։ Ցուցադրությունը կտևի 6 ամիս։

Կիսվել