ՄամուլՏեսանյութ

Այ ցավդ տանեմ հիմա էդ ձև լիներ, աէրոպորտն էլ մեկին նվեր տային․ Ալեքսանյանը հարցաքննվում է

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ սեպտեմբերի 30-ին, շարունակվեց Քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավորը Տիգրան Դավթյանն է։

ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով վկաների հարցաքննությունը, հարցաքննում են նաև գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալսեքսանյանին:

Դատարանում քիչ առաջ Սամվել Ալեքսանյանին ասացին, որ Աղվան Հովսեփյանը նիստերից մեկի ժամանակ հայտարարել է, որ Սամվել Ալեքսանյանը հեռուստաընկերություններից մեկում 30 % մասնաբաժին է ունեցել:

«Ես ոչ մի բան չեմ ունեցել, ու՞մ նվեր պիտի տայի, ես չեմ ունեցել, այ ցավներդ տանեմ»,- ասաց Սամվել Ալեքսանյանը՝ հերքելով Աղվան Հովսեփյանին: «Այ ցավդ տանեմ, ոչ ունեցել եմ, ոչ բան եմ արել, հիմա էդ ձև լիներ, աէրոպորտն էլ մեկին նվեր տային»,- ասաց Ալեքսանյանը:

Կիսվել