Մամուլ

«Այ տղա, գնա սպիտակեղենդ փոխիր». Պարույր Հայրիկյան

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Հայաստանին պարտադրվող նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին, նման տեսակետ հայտեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ շարունակելով.

«Ա՛յ տղա, գնա սպիտակեղենդ փոխիր, ա՛յ փոքրիկ, դու ո՞վ ես, որ էդպիսի հայտարարություններ անես. էս ի՞նչ խուժանություն է: Ազգ ենք, թե՞ ինչ ենք: Ամեն լակոտ քնից զարթնի, էդպիսի բաներ ասի՞:

Դու ինչպե՞ս ես համարձակվում հայ ազգի նվիրական կերպար և տառապյալ Միքայել Նալբանդյանի բառերով գրված երգը, որն ուղեկցել է Սարդարապատում…»:

«Սա նիկոլստան չէ, սա Հայաստանն է։ Գիտե՛ք, էս քաղաքական լակոտների չեկիստ պապաներն էլ ինձ էին ժամանակին ասում՝ ի՞նչ անկախություն. դատվում ես, ի՞նչ անկախություն, հետևապես՝ մենք այդպիսի քաղաքական լակոտների հետին նպատակներով չպետք է առաջնորդվենք։

Նիկոլով չի սկսվել մարդկության պատմությունը, և պետք է հիշել՝ ամեն ոք, որ ուրանում է իր ծնողին, այլևս դառնում է շան լակոտ։ Ասված է՝ պատվիր ծնողներիդ, այսինքն՝ պատվիր անցյալդ, որ օրերդ երկար լինեն, եթե հակառակը ասենք՝ մի՛ պատվիր անցյալդ, և օրերդ կարճ կլինեն, հետևապես՝ իրենք ասում են՝ ոչնչացնենք մեր ազգը»,- ասաց Հայրիկյանը։

Կիսվել