Այ մեռելազդաչի, բա ողբերգություն չի հազարավոր տղաների կորուստը․ Աստղիկ Գալեյան
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը, գրում է.
«Ոմն Սևադա Խոջաբաղյան ասում է, եթե զոհվածի ծնողները ողբերգություն սարքեն, էս երկիրը երկիր չի դառնա։ Ուզում եմ ասեմ այ մեռելազդաչի բա ողբերգություն չի ազգիդ մեջ հազարավոր տղաների միտումնավոր զեղшսպшնելը, բա ողբերգություն չի էտ տղաների կորուստը, որոնք գուցե ապագայում գիտնական, մաթեմատիկ, իրավաբան, բժիշկ, քաղաքականագետ…..դառնային։
Դու տարվա մարդ կոչումը ստանձնելով անգամ չես գնահատում մարդկային կորուստը, ազգի կորուստը, քո մոտ էլ ինչ արժեք կամ ինչ սեր պիտի լինի դեպի քո երկիրը։ Մեր երկիրը երկիր էր արդեն ու էն էլ ինչ երկիր, հիմա քո երկրի մեջ չգիտես որ ուղղությամբ գնաս, որ գերի չնկնես։
Իսկ զոհվածի ծնողներին քննադատողը գեթ մեկ օրով թող հայտնվի մեր տեղը, թող ապրի էն ինչ մենք արդեն 3 տարի։ Գուցե ձեր մաթեմատիկայի մեջ գիտակ եք, բայց անարժեք մարդ եք և ուր մնաց թե տարվա մարդ»: