Այրված ինքնաթիռի բորտուղեկցորդը հասցրել է մեռնելուց առաջ գրել սիրելի աղջկան․ «Ես քեզ սիրում եմ»
Շերեմետևոյի օդանավակայանում այրված «Աերոֆլոտ» ավիաընկերության Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող Sukhoi Superjet 100 ինքնաթիռի զոհված բորտուղեկցորդը հասցրել է մեռնելուց առաջ հաղորդագրություն ուղարկել սիրելի աղջկան․ «Ես քեզ սիրում եմ»։
Քսյուշան՝ Մաքսիմի սիրելին, նույնպես բորտուղեկցորդուհի է աշխատում։
Հիշեցնենք՝ Մաքսիմն ընդամենը 22-տարեկան էր։ Նա մինչև վերջին պահը փորձում էր բացել պոչի մոտի դուռը՝ այրվող ինքնաթիռի մարդկանց փրկելու համար։ Երիտասարդ Մաքսիմ Մոիսեևը զոհաբերել է սեփական կյանքն ուրիշներին փրկելու համար։
Ականատեսները պատմում են, որ նրան չի հաջողվել դուրս գալ։ Մաքսիմը սկսել է օգնել մարդկանց լքել այրվող ինքնաթիռը։ Բորտուղեկցորդը մինչև վերջին պահը դուրս չի եկել ինքնաթիռից ու զոհվել է։