Այրված ավտոմեքենայում մայր ու դուստր են եղել
Նոյեմբերի 18-ի երեկոյան Կրասնոդարում բախվել են երեք ավտոմեքենաներ, որից հետո երկուսը հրդեհվել են։ Ըստ տեղի ՆԳՆ-ի՝ մահացել է երեք մարդ։
Նշվում է, որ BMW-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել Lada Granta-ին, ապա՝ Volkswagen-ին։
Shot թելեգրամյան ալիքի տվյալներով՝ Volkswagen-ում եղել են մայր և դուստր։ Ականատեսները փորձել են հանգցնել այրվող մեքենաները, սակայն չի հաջողվել:
Թարմացված տեղեկությունների համաձայն՝ BMW-ի վարորդը մեքենան գողացած է եղել։



