Այրվածքներից մահացած զինծառայողը՝ տան միակ արու զավակն էր
Այրվածքներից մահացած զինծառայողը՝ տան միակ արու զավակն էր
Հուլիսի 17-ին զորամասում ջերմային 2-րդ աստիճանի այրվածքներ ստացած զինծառայողը մահացել է։
Թեպետ դեպքը տեղի էր ունեցել օրեր առաջ, ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց երեկ, որում, մասնավորապես, ասվում էր․
«Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը։
Hraparak.am-ին հայտնի դարձավ, որ զինծառայողը Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Ազատան գյուղից էր, անցյալ տարի էր զորակոչվել, տան միակ արու զավակն էր, ծնողները ևս երկու դուստր ունեն։