Աշխարհ

Այվազովսկու կտավները գտել են 19-րդ դարում Ղրիմի ափերի մոտ խորտակված նավում

Այվազովսկու կտավները գտել են 19-րդ դարում Ղրիմի ափերի մոտ խորտակված նավում։

Ավելի քան 10 կտավ, այդ թվում Այվազովսկու վրձնին պատկանող ստեղծագործություններ են գտնվել 19-րդ դարավերջին Ղրիմի ափերի մոտ խորտակված «Գեներալ Կոցեբու» նավում:

Կտավները գտնվել են առաջին դասի ուղևորների նավախցերում: Այդ մասին հայտնել է ստորջրյա արշավախմբի ղեկավար Ռոման Դունեևը՝ գրում է life.ru-ն: «Գեներալ Կոցեբուն» Սուեզի ջրանցքը հատած առաջին ուղևորատար նավն է եղել: 1895թ. այն խորտակվել է՝ բախվելով մեկ այլ նավի: Նավի ուղևորների մեջ է եղել Հովհաննես Այվազովսկին»,- ասել է Դունեևը:

Գտնված կտավները վատ են պահպանվել, քանի որ 120 տարի եղել են ծովի հատակին: Մասնագետներն այժմ փորձում են վերականգնել Այվազովսկու հեղինակային իսկությունը:

Կիսվել