Մամուլ

Այս օրը ծնվել է մեր ժամանակների հերոս Մխիթար Գալեյանը

Այս օրը՝ 2000թ օգոստոսի 17-ին ծնվել է մեր ժամանակների հերոս Մխիթար Գալեյանը։ Մխիթարը հաճախել է Հովհաննես Իսակովի անվան թիվ 132 հիմնական դպրոց, այնուհետև ընդունվել է թիվ 149 ավագ դպրոց։

Միաժամանակ ուսանել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի 0 կուրսում։ 2018թ ընդունվել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Քաղաքագիտության» բաժինը, որտեղ սովորել է 4 ամիս։ Մխիթարը փոքրուց ակտիվ է եղել, ունեցել է լիդերին բնորոշ հատկանիշներ:

Դպրոցական տարիքից փայլել է իր դաստիրակությամբ և մարդկային բարձր արժեքներով: Մխիթար Գալեյանը 2019 հունվարի 17-ից ծառայության է անցել Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի զորամասում։ Հրամանատար Ալբերտ Խաչատրյանի մահից հետո ստանձնել է հրամանատարի պարտականությունները, և միայնակ վարել մարտը:

Մխիթար Գալեյան

Քաջաբար ընկել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Հադրութում թեժ կռվի ժամանակ ընկերոջ կյանքը փրկելիս:

Ընկերները խորը ցավով, բայց և անասելի ջերմությամբ են խոսում հերոսի մասին, նրանց համար Մխիթարի արարքը զարմանալի չէր, նրանք գիտեն տղայի անսահման ընկերասիրության մասին: Շատ լավ գիտակցում են, որ իրենց ճանաչած Մխիթարը երբեք ընկերոջը անօգնական չէր թողնի:

Կրտսեր Մխիթար Գալեյան

2022 թվականի հուլիսի 15-ին Մխիթար Գալեյանի ծնողներն որդի են ունեցել։ Փոքրիկին ծնողները անվանել են ի պատիվ հերոս եղբոր՝ Մխիթար։

Փոքրիկը ծնվել է 3,7 կգ քաշով, 49 սմ հասակով:

astxik galeyan
Կիսվել