Այս տարվա «Միսս Տիեզերք»-ում Հայաստանը կներկայացնի ռուս մոդել Իրինա Զախարովան
Այս տարի «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթին Հայաստանի կողմից մասնակից է ընտրվել ազգությամբ ռուս 31-ամյա Իրինա Զախարովան։
Նա աշխարհի խոշորագույն «Miss Grand», «Miss Earth», «Miss Universe» մրցույթների եզրափակիչ փուլի մասնակից է, մոդելային գործակալության և MFD մոդելային դպրոցների ցանցի սեփականատեր, «Global Model of the World» գեղեցկության միջազգային մրցույթի կազմակերպիչ, ինչպես նաև Եվրոպայում և Ասիայում խաղաղության դեսպան։
Քվեարկության արդյունքների հիման վրա ժյուրին հայտարարել է հաղթողի անունը՝ Իրինա Զախարովա։
Այս փաստը մեծ դժգոհության ալիք է բարձրացրել Հայաստանում, թե ինչու է ազգությամբ ռուս կինը ներկայացնում Հայաստանը և ինչու է «Միսս տիեզերք Հայաստան» մրցույթը տեղի ունեցել Մոսկվայում։