Այս տարվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի լաբորատոր հաստատված 2 դեպք
Եվրոպական առողջապահական մարմինները զգուշացրել են, որ 2025 թվականի տաք ջերմաստիճանով պայմանավորված կարող է գրանցվել մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությունների աճ, իսկ ամենամեծ մտահոգությունն է առաջացնում Արևմտյան Նեղոսի տենդը:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելմանազգային կենտրոնից նշում են, որ չնայած սրան, Հայաստանի Հանրապետությունում այս հիվանդությունների առումով համաճարակային իրավիճակը կայուն է։ 2025թ․-ին՝ մինչ այս պահը, արձանագրվել է Արևմտյան Նեղոսի լաբորատոր հաստատված 2 դեպք։
ՀԻՇԵՑՈւՄ
Մոծակներով փոխանցվող հիվանդություններով վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է.
կրել փակ հագուստ անտառապուրակային գոտիներ և ջրային տարածքներ այցելելիս,
օգտագործել միջատավանիչ հատուկ միջոցներ և սարքեր,
օգտագործել հակամիջատային ցանցեր։