Այս սերունդը ապրիլյան պատերազմում մինչև ատամները զինված թշնամուց չվախեցավ, կարծում եք ինչ-որ բանով հնարավո՞ր է նրանց վախեցնել
Ռեժիսոր և հաղորդավար Արտյոմ Հակոբյանը գրում է.
«2 կարևոր հանգամանք, որ այդպես էլ հաշվի չառնվեց «մեծերի» կողմից․ Այսօրվա երիտասարդությունը հետսովետական մտածելակերպի հետ ոչ մի կապ չունի։ Նրանք ավելի առաջադեմ են և դրա համար էլ հին, «սովետական» կտեր չեն ուտում։
Այս սերունդը ապրիլյան պատերազմում մինչև ատամները զինված թշնամուց չվախեցավ, կարծում եք ինչ-որ բանով հնարավո՞ր է նրանց վախեցնել։ Համոզված եմ՝ոչ! Պետք է(ր) նրանց հետ հաշվի նստել!!! »։
«Այս նկարում պատկերված ոստիկանների… չէ սրանց ոստիկան անվանելը մեղք գործել է՝ մենթերի դեմքերը… չէ, դեմք ասելն էլ է մի տեսակ մեղք գործել՝ ռոժերը, արտացոլում են այսօրվա իրականությունը:
Հենց այսպես են այսօր վերաբերվում իշխանական լծակներ ունեցող անձիք հասարակ քաղաքացիներին, որոնք փորձում են կարծիք արտահայտել:Բարի, ցիվիլ , պայքարող ոգի ունեցող և խելացի մարդիկ նրանց պետք չեն:
Խելացիները վտանգավոր են նրանց համար: Լավ իմացեք՝ դուք եք ստիպում բոլորին ատել ձեզ!!! Դուք եք, որ առանց գիտակցելու, կամ գուցե գիտակցաբար , առանձնացնում և բարձր եք դասում ձեզ մարդուց! Որովհետև այսօր ձեր ձեռքու՞մ է իշխանությունը:
Թե՞, որովհետև ձեզ թվում է, որ դուք հարատև եք: Ամաչեք այս նկարի արդար մարդուկից, որը չի վախենում ձեզանից, այլ զարմացած նայում է և չի հասկանում, ինչպե՞ս կարող են 21 րդ դարում դեռ կենդանի մնացած լինեն այս դևերը:
Վախեցեք հաղթանակած այս նոր սերնդից և ժամ առաջ ներողություն խնդրեք նրանցից, մեղանչեք, որ ներեն ձեզ և գոնե, երբ արդեն նրանցը կլինի երկիրը, ձեզ լավ ծերություն ապահովեն!!! Այս պահին այսքանը!»։