ՄամուլՏեսանյութ

Այս պահի դրությամբ ավարտված չէ իրավական գործընթացը․ Գայանե Մարտիրոսյանի փաստաբանները հակադարձում են

Այս պահի դրությամբ ավարտված չէ իրավական գործընթացը․ Գայանե Մարտիրոսյանի փաստաբանները հակադարձում են

Զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի նոր փաստաբանները մամուլի ասուլիս են հրավիրել։ Նրանք են՝ Հովսեփ Սարգսյանը, Գեորգի Մելիքյանն ու Վարդուհի Էլբակյանը։

Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը, հիշեցնենք, օրերս հայտնել էր, որ 3 պաշտպանները ինքը, Վահան Հովհաննիսյանն ու Վահան Գևորգյանը այլևս չեն իրականացնում կալանավորված Գայանե Հակոբյանի զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր պաշտպանությունը, ով մեղադրվում է Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ:

«Նախորդ փաստաբանների հայտարարության վերաբերյալ կարող եմ ասել, որ այդ հայտարարությունը արվել է այնքանով, որքանով որ հասանելի է եղել բոլորին։ Պաշտպանության տակտիկան այնպիսին է, որ մենք հիմա այստեղ ենք ու տալիս ենք մամուլի ասուլիս։

Այո, մենք գտնում ենք, որ այս պահի դրությամբ ավարտված չէ իրավական գործընթացը»,- ասաց Հովսեփ Սարգսյանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել